Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ

20:31 | 02.09.2020

Երբ կինոթատրոն գնալ դեռ չի կարելի, կինոթատրոնն ինքն է գալիս քեզ մոտ

 

Վիվա-ՄՏՍ-ը և IVI.ru-ն ուրախ են տեղեկացնել նոր համագործակցության մասին: Այսուհետ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներն ունեն հատուկ հնարավորություն բաժանորդագրվելու IVI.ru ծառայությանը և իրենց սմարթֆոնում ունենալու առցանց կինոթատրոն:

 

Բաժանորդագրվելով IVI.ru ծառայությանը՝ դուք կստանք.

Էքսկլյուզիվ նորույթներ, «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և այլ արտադրողների կատալոգներ

Կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից և սմարթ հեռուստացույցից

Ամենադիտարժան ֆիլմերը՝ պատկերի հիանալի որակով

Առանց գովազդային ընդհատումների դիտում

Ընթացող մեքենայում դիտելու հնարավորություն. որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը

Ֆիլմեր, սերիալներ ներբեռնելու հնարավորություն՝ առանց ինտերնետի հասանելիության (ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում)

Միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն (մանրամասն՝ https://www.ivi.ru/devices)

Մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն

Մանկական հաշիվ ստեղծելու հնարավորություն

Օրիգինալ լեզվով և սուբտիտրերով դիտելու հնարավորություն

Առաջարկներ՝ ըստ նախընտրությունների

 

Ինչպե՞ս սկսել օգտվել ծառայությունից

Ակտիվացրեք ծառայությունը.

 

1 օրով բաժանորդագրություն

30 օրով բաժանորդագրություն

ուղարկեք *484*1# հրահանգը

ուղարկեք *484*30# հրահանգը

70 դրամ/օր

1700 դրամ/30 օր

7 օր փորձաշրջան

14 օր փորձաշրջան

 

 

Բացեք ivi.ru վեբկայքը կամ ներբեռնեք նույնանուն հավելվածը:

Նույնականացման համար մուտքագրեք Վիվա-ՄՏՍ-ի բջջային հեռախոսահամարը:

  Մուտքագրեք բջջային հեռախոսահամարին ստացված գաղտնաբառը` նույնականացումն ավարտելու համար:

 

Կարգավիճակը ստուգելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484# հրահանգը:

Ապաբաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է ուղարկել *484*0# հրահանգը:

 

Ծանոթություններ

Մեկ բջջային հեռախոսահամարով բաժանորդագրվելիս փորձաշրջանից կարելի է օգտվել միայն մեկ անգամ:

Հավելվածին Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարով բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ապաակտիվացնել այս հավելվածին այլ եղանակներով բոլոր բաժանորդագրությունները:

Ծառայությունից օգտվելիս սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետը չի սպառվում միայն տեսասթրիմինգի ընթացքում:

Բաժանորդագրված օգտագործողներին հասանելի ամբողջ կոնտենտի վրա առկա է «Բաժանորդագրություն» պիտակը: «Գնել» պիտակով ներկայացված կոնտենտի ձեռքբերման համար վճարումը կատարվում է առանձին՝ առցանց վճարման ստանդարտ եղանակներով (վճարային քարտ, վճարային համակարգեր և այլն):

Մինչև բաժանորդագրության ժամկետը լրանալն ապաբաժանորդագրվելու դեպքում կասեցվում է ծառայության ավտոմատ երկարացումը, և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայությունից միչև ընթացիկ բաժանորդագրության ավարտը:

 

Ծառայությունից օգտվելիս հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք 093 961 939 հեռախոսահամարով՝ կապ հաստատելու անմիջապես ivi.ru ծառայության ռուսաստանյան զանգերի կենտրոնի հետ: Զանգի համար գինը հաշվարկվում է ներցանցային սակագնով:

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք