Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից

16:54 | 19.08.2020

Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից

Վիվա-ՄՏՍ-ը ուրախ է տեղեկացնել, որ այժմ Ռուսաստանի «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն»,  և «Տելե2» բջջային օպերատորների բաժանորդները Վիվա-ՄՏՍ-ի՝ իրենց մտերիմների և հարազատների բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը կարող են հեշտությամբ լիցքավորել ռուսաստանյան համարից՝ ընդամենը մեկ հպումով, ցանկացած պահի:

 Ի դեպ, մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ) «ՄՏՍ»-ի համարից լիցքավորման դեպքում  լիցքավորող բաժանորդը ստանում է գումարի 10% քեշբեք: Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

 «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն»,  և «Տելե2» օպերատորների բաժանորդները կարող են լիցքավորել Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշիվը իրենց բջջային հեռախոսից՝ ուղարկելով հետևյալ SMS հաղորդագրությունը՝ 3116 կարճ համարին՝ հետևյալ ձևաչափով.

 

37494XXXXXX 100,

կամ՝

374_ _XXXXXXX 100

 որտեղ՝

37494XXXXXX-ը լիցքավորվող հեռախոսահամարն է, 100-ը` լիցքավորման գումարը (նշվում է ռուբլիով)

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք