Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

09:42 | 06.08.2020

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Toll-Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենցծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:

«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

 Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:

 Ծառայության առավելությունները

1.Հաճախորդների արագ տեղեկացում

2.Սպասարկման արդյունավետության բարձրացում

3.Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում

4.Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում

5.Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում

6.Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից

7.Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը

 Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:

 Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:

 

Ծառայության գին

Միացման վճար

0 դրամ

Ամսավճար

5 000 դրամ

Մուտքային զանգեր՝ Հայաստանի ֆիքսված ցանցերից

5 դրամ/րոպե

Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից

15 դրամ/րոպե

Բաժանորդագրության ժամկետը

12 ամիս

Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք)

60 000 դրամ

 

Գները ներառում են ԱԱՀ:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք