Ծառուկյանի վերաբերյալ որոշում կայացրել ենք, վաղը կհրապարակենք. Մակունց

09:49 | 16.06.2020

Ծառուկյանի վերաբերյալ որոշում կայացրել ենք, վաղը կհրապարակենք. Մակունց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ որոշում «Իմ քայլը» խմբակցությունը կայացրել է, որը կհրապարակվի վաղը։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե, նաեւ անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում։ Մենք մեր որոշումը կներկայացնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո, փակ եւ գաղտնի քվեարկությամբ»։

Հարցին՝ արդյոք որոշումը կայացվե՞լ է միաձայն, թե՞ եղել են տարակարծություններ են եղել, Լիլիթ Մակունցն ասաց. «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել»։

Անդրադառնալով ԲՀԿ-ականների այն հայտարարությանը, որ այդ գործընթացը քաղաքական է, Մակունցն ասաց. «Ես արդեն առիթ ունեցել եմ նշել, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել է Դատախազությունը, բացառապես իրավական հիմքի հիման վրա է ներկայացվել եւ հարցն էլ պետք է դիտարկել այդ տիրույթում։ Որեւէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ եւ պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին տալ քաղաքական երանգներ»։

Լրագրողի հարցին՝ արդյոք իշխանությունը չգիտե՞ր այդ գործերի մասին, երբ հուշագիր էր ստորագրում, սակայն, երբ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց Կառավարության կազմի փոփոխման մասին, նման գործեր հարուցվեցին, Մակունցն ասաց.  «Այդ հանդիպումը եղել է Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համաձայնության մասին, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր պատրաստակամությունը»։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք