1 րոպեն՝ 3 ՄԲ. դարձրեք ներցանցային րոպեները մեգաբայթեր

11:37 | 11.06.2020

1 րոպեն՝ 3 ՄԲ. դարձրեք ներցանցային րոպեները մեգաբայթեր

1 րոպեն՝ 3 ՄԲ. դարձրեք ներցանցային րոպեները մեգաբայթեր

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպեն փոխանակելով 3 ՄԲ-ի:

1 րոպեն = 3 ՄԲ

 

Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելված՝ Ձեր սմարթֆոնից:

Հավելվածը հասանելի է «Play Store»-ում և «App Store»-ում:

Փոխանակման գինը՝ 200 դրամ:

Ծանոթություններ

1.Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 րոպե:

2.Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:

3.Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտ, իսկ հետվճարային բաժանորդները՝ մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

4.Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

5.Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար 

Գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

6.Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք