Ալյանսը համագումար է հրավիրում

15:44 | 03.06.2020

Ալյանսը համագումար է հրավիրում

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

<<Սիրելի ընկերներ, կողմնակիցներ, գաղափարակից բարեկամներ, մեր կուսակցության՝ "Ալյանսի" վարչության որոշմամբ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 15֊ին հրավիրվել է արտահերթ համագումար։ Երկիրը թևակոխում է բոլոր իմաստներով չափազանց բարդ փուլ։ Մենք պարտավոր ենք ընդդիմադիր դաշտում պատասխանատվություն ստանձնել հակաճգնաժամային ծրագրի իրագործման ու ժողովրդի առաջ կանգնած ծայրահեղ խնդիրների լուծման գործում։ Հակաճգնաժամային հայեցակարգն ու գործողությունների ծրագիրը կներկայացվի համագումարին։ Նաև տեղի կունենան կուսակցության վարչության և նախագահի ընտրություններ։ Արտակարգ դրության երկարաձգման դեպքում համագումարը կկայանա հեռավար կարգով։
Միացե՜ք մեր թիմին, պահն է...>>


https://www.facebook.com/UrikhanyanTigran/photos/a.726870630730540/2978668578884056/?type=3&theater

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք