Վաղը ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը

13:18 | 28.05.2020

Վաղը ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կերպով կներկայացնի իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո (պատիժ չկա առանց օրենքի) ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ հաղորդագրությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք