Գործընկերության հերթական ձեռքբերումը՝ կիսակառույցի շինարարություն Գոմքում

11:59 | 25.05.2020

Գործընկերության հերթական ձեռքբերումը՝ կիսակառույցի շինարարություն Գոմքում

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում, մինչև տարեվերջ կլուծվի 15 տարվա վաղեմության խնդիր: Կկառուցվի գյուղի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից: Այստեղ ծնված ու մեծացած 5 զավակներից ավագը տասնհինգ տարեկան է, կրտսերը՝ երկու: Շինության կաթացող կտուրը ժամանակին տանիքով է փոխարինվել, իսկ ավելի ուշ՝ սկսվել են կիսակառույցի աշխատանքները, բայց դրանք կիսատ են մնացել: Մի քանի ամիս անց, ընտանիքը կապրի արևի լույսով լցված սենյակներում, որտեղ կոմունալ հարմարություններ ունենալը կլինի ոչ թե շքեղություն, այլ օրինաչափություն:

 Տարիների ձգտումն իրականացնելու հարցում տանտիրոջը՝ Արտաշ Ղազարյանին, աջակցում են Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերները շինարարական աշխատանքներին միանալ առայժմ չեն կարողանում, սակայն տիրապետում են իրավիճակին. հեռավար՝ անակնկալ տեսազանգով ոգևորում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքներին՝ սպասելով համատեղ աշխատելու հնարավորության ստեղծմանը:

 «Ձեզ հետ խոսում եմ հեռավար, որովհետև ֆիզիկապես չեմ կարող լինել Ձեր կողքին ու ձեռք-ձեռքի՝ օգնել ընտանիքին: Հոգեպես ու մտքով այդտեղ եմ: Հուսով եմ, որ մեր ժամանակավոր բացակայությունը չի թուլացնի ձեզ և աշխատանքները կավարտեք նախատեսված ժամկետներում: Ամուր մնացեք և ձգտեք իրականություն դարձնել տարիների՝ ձեր երազանքը», - տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Ղազարյանների ընտանիքն իր ուժերով արդեն սկսել և բավականաչափ առաջ է տարել շինարարական աշխատանքները: Մանկության ու պատանեկության 15 տարին խունացած պատերով սենյակներում անցկացրած տղան, հրաշալի գիտակցում է՝ օր առաջ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Համլետը դարձել է հոր ավագ օգնականը: Ձգտում է ինքն էլ թիկունք լինել քույրերի և մոր համար: Աշխատում են՝ մտածելով, հետագա անելիքների, սենյակների կահավորման ու հոգսերից ազատված կյանքի մասին:

 «Գոմքը հոյակապ գյուղ է: Կարող էի հեռանալ այստեղից ու փորձել ինչ-որ ճանապարհ փնտրել, սակայն չարեցի դա: Եթե մարդիկ այդպես մտածեն՝ գյուղում մարդ չի մնա: Հիմա իմ ձեռքերով կառուցում եմ տունս: Չէի պատկերացնի, որ անակնկալ հեռախոսազանգով կոգևորեն ինձ: «Ֆուլեր տնաշինականն» ու Վիվա-ՄՏՍ-ը նույնիսկ հեռվից են աջակցում: Այս զանգից հետո ոգևորվեցի և պարտավորված եմ զգում՝ նախատեսված ժամկետներում շինարարությունն ավարտելու հարցում», - ասել է տանտերը՝ Արտաշ Ղազարյանը:

 Վիվա-ՄՏՍ-ը և  Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը: 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք