Ուրիխանյանը հանդես է եկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջարկով

10:12 | 07.05.2020

Ուրիխանյանը հանդես է եկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջարկով

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

<<Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 108 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ԱԺ կանոնակարգ օրենքով նաև հաշվի առնելով 06.05.2020թ. <<Զինծառայողների սոցիալական ապահովության>> հիմնադրամ չփոխանցված վճարների վերաբերյալ իմ կողմից հերթական անգամ բարձրացված հարցին վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ հանդես եմ եկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի ձևավորման համար անհրաժեշտ են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ստորագրությունները։ Առաջարկը գրավոր ուղարկվել է "Իմ քայլը", Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցություններին։>>

 
 
 
 
 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք