Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերումՎիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերում

09:47 | 06.05.2020

Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերումՎիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերում

Պարետի վերջին որոշումով պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօրվանից վերսկսել է իր բոլոր սպասարկման կենտրոնների աշխատանքը Երևանում ու մարզերում՝ բացառությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ի և «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող սպասարկման կենտրոնների:

Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Կարևոր. հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման վերաբացված կենտրոնները կգործեն երկուշաբթից՝ ուրբաթ, ժամը 10:00-18:00: Սպասարկման կենտրոնների ամբողջական ցանկն ու հասցեները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում՝ https://www.mts.am/Individual-customers/help/Customer-care/Viva-MTS-Service-Centers

Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:  

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք