ՀՀ ԶՈՒ-ի պահեստազորի սպա, Սոցիալական շարժման անդամ և համահիմնադիր՝ Ցոլակ Խաչատրյանի բաց նամակը

14:56 | 06.03.2020

ՀՀ ԶՈՒ-ի պահեստազորի սպա, Սոցիալական շարժման անդամ և  համահիմնադիր՝ Ցոլակ Խաչատրյանի բաց նամակը

Հայաստանի Հանրապետության վարչապետ՝

Պրն. Ն. Փաշինյանին.

ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈՒ-ի պահեստազորի

սպա, Սոցիալական շարժման անդամ և

համահիմնադիր՝ Ցոլակ Էդուարդի

Խաչատրյանից.

 

Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգելի՛ Պրն. Վարչապետ, հայտնում եմ Ձեզ այն մասին, որ 2020 թվականի հունվարի 22-ին, ՀՀ Վճռաբեկ վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել՝ ՀՀ ՊՆ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով վճռաբեկ բողոքները: Այսինքն, 22.01.2020 թ-ին թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված դատական ակտը (որոշումը) մտել է օրինական ուժի մեջ:

Հարգելի՛ Պրն. Վարչապետ, հաշվի առնելով այն փաստը, որ չտրամադրված ամենամյա արձակուրդների փոխհատուցման իրավահարցը կանոնակարգող և գործող օրենսդրական նորմի, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից միանշանակ կերպով բխում է այն, որ չտրամադրված ամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով, այսինքն բոլոր օրերի դիմաց, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ չտրամադրված ամենամյա արձակուրդների փոխհատուցման իրավահարցի առնչությամբ, թե՛ ՀՀ Սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՈ-1424 առ 10.08.2018թ. որոշմամբ և թե՛ ՀՀ վարչական առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով, արդեն իսկ առտահայտել են իրենց իրավական դիրքորոշումները և ներկայումս առկա է օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերը, համաձայն որոնց չտրամադրված աամենամյա արձակուրդները պարտավոր են փոխհատուցել ամբողջ ծավալով՝ բոլոր օրերի դիմաց, հետևաբար ակնհայտ է դառնում այն, որ ՀՀ ՊՆ-ն

վերոգրյալ իրավահարցի առնչությամբ գործել է և շարունակում է գործել ապօրինի, որի արդյունքում միտումնավոր կերպով խախտվել և շարունակում է խախտվել ՀՀ ԶՈՒ-ի պայմանագրային զինծառայողների իրավունքները և օրինական շահերը, ինչպես նաև ՀՀՊն-ի համապատասխան պաշտոնատար անձիք իրենց նման ապօրինի գործունեությամբ փաստացի միտումնավոր կերպով էական վնաս են պատճառում, թե՛ ՀՀ պետական բյուջեյին և թե՛ Հայաստանի Հանրապետության անվանը` իբրև ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության:

Հարգելի՛ Պրն. Վարչապետ, ելնելով վերը նշվածից գտնում եմ, որ թե՛ օրենքի գերակայության և թե՛ օրենքի միատեսակ կիրառելիության տեսանկյունից պարզապես անհրաժեշտ է օր առաջ խիստ հսկողություն սահմանել ՀՀՊՆ-ի կողմից վերոհիշյալ ապօրինությունների դադարեցման և դրանց բացառելու ուղղությամբ, ինչպես նաև, անհապաղ, օրինաչափ և արդարացի միջոցներ ձեռնարկել ՀՀԶՈՒ-ի պայմանագրայն զինծառայողների խախտված իրավունքները և օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ, այն է՝ վերոհիշյալ հասանելիք փոխհատուցումները ամբողջությամբ տրամադրումը:

Հարգելի՛ Պրն. Վարչապետ, հարկ եմ համարում ընդգծել նաև այն կարևոր փաստը, որ այսուհետ փաստացի բացակայում է որևէ անհրաժեշտություն վերոհիշյալ իրավահարցի առնչությամբ ՀՀԶՈՒ-ի շահառու պայմանագրային զինծառայողներին անհարգի կերպով գցել այսպես կոչված դատական և ավելորդ քաշքշուկների մեջ:

Հարգելի՛ Պրն. Վարչապետ, հարկ եմ համարնում նշել նաև այն, որ ես ունենալով որոշակի մտավախություններ ստիպված եմ լինելու սույն դիմումը բաց նամակի տեսքով հրապարակել նաև ԶԼՄ-ների միջոցով և հույսով եմ, որ Դուք իմ սույն դիմումը չեք առժանացնի իմ կողմից Ձեզ 2019 թվականից հասցեագրված 5 դիմումների ճակատագրին:

Կանխավ շնորհակալ եմ:

<< 04 >> 03 2020թ.

 

Դիմող Ց. Խաչատրյան

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք