Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է իր առաջին հայալեզու բջջային խաղը և ստիկերի նոր կերպար՝ «Viber»-ում

16:03 | 07.02.2020

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է իր առաջին հայալեզու բջջային խաղը և ստիկերի նոր կերպար՝ «Viber»-ում

Հեռահաղորդակցությունն այլևս չի դիտարկվում որպես զուտ ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների ոլորտ. այն այսօր ավելին է, քան կապը: Ոլորտի շուկայում զարգացումներին համահունչ՝ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Սիս-Մասիս» անունը կրող, իր առաջին  հայալեզու բջջային   խաղը: Բացի այդ, ընդառաջելով «Viber»-ի հետ համատեղ ստեղծված՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստիկերների» փաթեթի բազմաթիվ օգտագործողների կոչերին՝ ընկերությունը ներկայացնում է նաև ստիկերների ևս մեկ կերպար, այս անգամ՝ տղայի, որը նախորդ փաթեթի՝ աղջկա կերպարի հետ միասին կներկայանա նաև «Սիս-Մասիս» խաղում: 

Նոր կերպարի մշակումն, անշուշտ, առաջնահերթ անհրաժեշտություն չէր ընկերության համար, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ընդառաջում է օգտագործողների ցանկություններին և ներկայացնում  վաղուց սպասված ստիկերների փաթեթը: Նոր ստիկերները հնարավորություն են տալիս շփվելու և արտահայտելու հույզերը հայերեն՝ զվարճալի կերպարների միջոցով. սուրճի հրավիրել ընկերներին, «բացել» բոլորի կողմից սիրված խաշի սեզոնը և կիսել սեփական զգացմունքները:

 Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները

Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել «Viber»-ի ստիկեր-մարկետից` որոնելով «Viva-MTS Stickers» և օգտագործել առանց սահմանափակումների: 

Ստիկերները հասանելի են մինչև 2020թ. մայիսի 6- ը, որից հետո հնարավոր չի լինի դրանք ներբեռնել:  Միևնույն ժամանակ ստիկերները կմնան օգտագործողի սմարթֆոնում: Խորհուրդ է տրվում ստիկերների փաթեթը պահուստավորել  (back up)՝ սմարթֆոնը փոխելու պարագայում դրանք  չկորցնելու համար: Ստիկերները ներբեռնելիս օգտագործողին ողջունում է չատ-բոտը, որն ուղղորդում է օգտագործողին դեպի «Սիս-Մասիս»:

 

Ինչպե՞ս խաղալ «Սիս-Մասիս»

Խաղալը պարզ է, իսկ խաղը՝ հաճելի. օգտագործողը պետք է ընտրի իրեն արդեն ծանոթ Վիվա-ՄՏՍ ստիկերներից մեկը (աղջկա կամ տղայի կերպարով) և փորձի ցատկել մի հարթակից մյուսը՝ էկրանին աջ կամ ձախ հպումով: Խաղի ընթացքում օգտագործողը հասնում է նոր բարձունքների, կուտակում վիրտուալ մետաղադրամներ, ստանում օրական խրախուսումներ և նոր հնարավորություններ, օգտագործում դրանք խաղի ընթացքում այլ հնարավորություններ ձեռք բերելու համար, ինչպես նաև հրավիրում ընկերներին և խաղացողների վարկանիշային ցանկում կարող է զբաղեցնել առաջատար դիրք: Խաղն ունի մի քանի մակարդակ, որոնցում կերպարները հայտնվում են տարատեսակ հագուստով, այդ թվում՝ հայկական ազգային տարազով, հաղթահարում են մարտահրավերներ, իսկ վերջին մակարդակում՝ ստանում հնարավորություն հասնելու Սիսի և Մասիսի վիրտուալ գագաթներին:

 Խաղը հասանելի է հայերեն և անգլերեն՝ Վիվա-ՄՏՍ-ի  և այլ բջջային օպերատորների բաժանորդներին : Խաղը նախատեսված է միայն «Viber» բջջային հավելվածն օգտագործողների համար: «Սիս-Մասիս» խաղալիս՝ օգտագործվող ինտերնետի համար գումարը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների հաշվեկշռից գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագների: Այլ օպերատորների բաժանորդները պետք է դիմեն ինտերնետ ծառայությունն իրենց մատուցող օպերատորներին:

 Կարևորելով բաժանորդների անձնական տիրույթի իրավունքը՝ հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-  բոտի անվան վրա և անջատելով անձնական  հաղորդագրություն ստանալու հնարավորությունը:

 Մանրամասների համար այցելեք www.mts.am, իսկ հարցերի դեպքում կարելի է զանգահարել 111 թեժ գծին կամ գրել info@mts.am էլեկտրոնային հասցեով:

 

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք