Կոբի Բրայանտի կինն առաջին անգամ մեկնաբանել է ամուսնու ու դստեր մահը

12:57 | 30.01.2020

Կոբի Բրայանտի կինն առաջին անգամ մեկնաբանել է ամուսնու ու դստեր մահը

Կոբի Բրայանտի կինը (բասկետբոլիստը դստեր՝ Ջիջիի հետ մահացել է ավիավթարի արդյունքում) Instagram-ում հրապարկում է արել՝ ամուսնու մահվանից հետո առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքելով տեղի ունեցածին։

«Ես եւ դուստրերս շնորհակալություն ենք հայտնում միլիոնավոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն ու սերն են հայտնել այս սարսափելի ժամանակում։ Շնորհակալություն ձեր աղոթքների համար, դրանք մեզ, իսկապես, հարկավոր են։ Մենք շատ ճնշված ենք Կոբիի՝ իմ հրաշալի ամուսնու ու Ջաննայի՝ սիրելի, հիասքանչ դստեր եւ Նատալիի, Բյանկայի ու Կապրիի քրոջ մահվան պատճառով։

Ինձ համար առայժմ անհասկանալի է՝ ինչ է մեզ հետագայում սպասվում. հնարավոր չէ կյանքը պատկերացնել առանց նրանց։ Բայց մենք արթնանում ենք ամեն օր՝ ձգտելով առաջ գնալ, քանի որ Կոբին ու մեր փոքրիկ Ջիջին լույս են տալիս մեզ՝ ճանապարհը ցույց տալու համար։ Մեր սերը նրանց հանդեպ անվերջ է եւ անսահման։ Ես պարզապես կցանկանայի նրանց գրկելու, համբուրելու ու շնորհակալություն հայտնելու հնարավորություն ունենալ։ Որ նրանք մեզ հետ լինեին այստեղ, միշտ»,- գրել է Վանեսա Բրայանտը։

Բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտը եւ նրա դուստրը՝ Ջաննան, հունվարի 26-ին մահացել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։

Լուսանկարները՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic, Instagram

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք