Հայկոն ու Մկոն կրկին միասին են. քաղաքապետն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն

13:38 | 27.01.2020

Հայկոն ու Մկոն կրկին միասին են. քաղաքապետն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կնոջ՝ Իվա Մարությանի և փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ այսօր իր հերթական այցելությունն է կատարել մշակութային օջախ:

Այս անգամ քաղաքապետը ընտրել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որտեղ ցուցադրվում է ռեժիսոր Նորա Գրիգորյանի «#Saveմիլիոն» ներկայացումը, որի գլխավոր հերոսը Մկրտիչ Արզումանյանն է: Ներկայացումից հետո Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը ջերմ լուսանկարվել են:

Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքի էջից:

«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #Saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է», - գրել է նա:

Ավելի ուշ լուսանկարը տարածեց նաև Հայկ Մարությանը՝ կից գրառելով. 

«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #Saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»:



Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք