Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել․ ՈՒՂԻՂ

13:18 | 27.01.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել․ ՈՒՂԻՂ

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հրատապ նիստ է հրավիրել, որում քննարկելու են խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան էջի սթորի բաժնում կատարած գրառումը, որում նա հրապարակել է Սառա Թովմասյանի լուսանկարը և կից գրել՝ «Հ. Թովմասյանի ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովորդ ջան»:

Նշենք, որ ավագանու անդամը երեկ երեկոյան է նման հրապարակում արել, ինչը Ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննադատությունների տեղի էր տվել։ Հայտարարությամբ էր հանդես եկել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամն է Հենրիկ Հարթենյանը։

Հաղորդագրության մեջ գրված էր. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:

Տեսանյութը՝ Factor.am-ի

">

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք