«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բետիս»
18:05 | 28.12.2019

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Կառլես Ալենյան մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալությամբ կանցկացնի իսպանական «Բետիսում», տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնան» Ալենյայի վարձակալության պայմանագրում «Բետիսի» համար չի ներառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման հնարավորություն, ինչը նշանակում է, որ 2020 թվականի հունիսին Ալենյան կվերադառնա «Բարսելոնա»:
21-ամյա Կառլես Ալենյան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է:
Ընթացիկ մրցաշրջանում Ալենյան «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման: