Մարտին Էդեգորը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

15:00 | 28.12.2019

Մարտին Էդեգորը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձակալությամբ հանդես էր գալիս իսպանական «Ռեալ Սոսյեդադում», մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում»:

«Ռեալ Սոսյեդադի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Էդեգորը 2020 թվականի ամռանը կրկին կվերադառնա «Ռեալ Սոսյեդադ»:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Էդեգորը մասնակցել է 16 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալում» տպավորված են Էդեգորի առաջընթացով և ցանկանում են ժամանակից շուտ վերադարձնել նրան: 21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվական:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք