Կազեմիրոն նշել է «Բարսելոնայում» Մեսիից հետո ամենակարևոր ֆուտբոլիստին

11:50 | 28.12.2019

Կազեմիրոն նշել է «Բարսելոնայում» Մեսիից հետո ամենակարևոր ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիիո Բուսկետսը կատալոնական թիմի ամենակարևոր ֆուտբոլիստն է թիմի առաջատար Լիոնել Մեսիից հետո:

«Մեսիից հետո Բուսկետսը «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է: Վերջին տարիներին «Բարսելոնայի» առաջատարները եղել են Մեսին, Նեյմարը, Սուարեսը, սակայն Բուսկետսը կառուցել է այն խաղը, որը հաղթանակներ է պարգևել «Բարսելոնային»:

Բուսկետսը առանցքային ֆուտբոլիստ է ոչ միայն «Բարսելոնայում», այլ նաև Իսպանիայի հավաքականում»,- Կազեմիրոյի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է: «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում 31-ամյա կիսապաշտպանը նորամուտը նշել է 2008 թվականին:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք