Տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով. ոստիկանություն

17:09 | 27.12.2019

Տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով. ոստիկանություն

Երեւանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երեւում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։

«Բրաբուսի»  համարանիշներն են՝ 010 DO 10 եւ այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. « G class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի։ Ոչ ոք անպատիժ չի կարող մնալ։ Շնորհակալություն ոստիկանությանը»:

Shamshyan.com-ը հայտնում է, որ «Բրաբուսի» վարորդը 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է: Նա հաշվառված է Երեւան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 11 շենքում, սակայն փաստացի բնակվում է Օրբելի փողոցի 65 շենքում:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք