Ջեյմի Կարագեր․ «Լիվերպուլն» այժմ աշխարհի լավագույն թիմն է

15:00 | 27.12.2019

Ջեյմի Կարագեր․ «Լիվերպուլն» այժմ աշխարհի լավագույն թիմն է

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, ֆուտբոլային վերլուծաբան Ջեյմի Կարագերը մեկնաբանել է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի 4։0 հաշվով հաղթանակը «Լեսթեր Սիթիի» նկատմամբ Անգլիայի առաջնության 19-րդ տուրում։

«Այսպիսի խաղը ամփոփում է տարին «Լիվերպուլի» համար։ Այս թիմը կարողանում է առավելագույնի հասնել ամենակարեւոր խաղերում, իսկ մնացած հանդիպումներում անել այնքան, ինչքան պետք է դրական արդյունքի համար։

«Լիվերպուլն» այժմ աշխարհի լավագույն թիմն է, իսկ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն այդ թիմի լավագույն խաղարկողն է»,- գրել է Կարագերը Թվիթերում։

«Լեսթերի» դեմ խաղում Ալեքսանդր-Առնոլդը կատարել է երկու գոլային փոխանցում բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին։ Անցած մրցաշրջանի մեկնարկից մինչեւ հիմա Ալեքսանդր-Առնոլդը կատարել է 20 գոլային փոխանցում՝ լավագույն ցուցանիշն է Պրեմյեր լիգայում տվյալ ժամանակահատվածում։

«Լիվերպուլը» 18 խաղում վաստակել է 52 միավոր՝ 17 հաղթանակ, 1 ոչ ոքի։ «Լեսթերը» 19 խաղից հետո ունի 39 միավոր։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դեկտեմբերի 27-ին 19-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Վուլվերհեմփթոնի» դեմ եւ հաղթանակի դեպքում՝ 41 միավորով կբարձրանա երկրորդ տեղ։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք