Թիերի Անրի․ Վախեցնում է այն, ինչ անում է «Լիվերպուլը»

12:50 | 27.12.2019

Թիերի Անրի․ Վախեցնում է այն, ինչ անում է «Լիվերպուլը»

Կանադական «Մոնրեալ Իմփաքթի» գլխավոր մարզիչ, Լոնդոնի «Արսենալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Թիերի Անրին չեմպիոնական մրցավազքն Անգլիայի ընթացիկ առաջնությունում համարում է ավարտված։

Պրեմյեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» 4։0 հաշվով պարտության էր մատնել երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին»։

«Վախեցնում է այն, ինչ անում է «Լիվերպուլը»։ Կլոպի գլխավորած թիմին կանգնեցնել հնարավոր չէ։ Նրանք չեն արգելակի նաեւ «Լեսթերի» նկատմամբ հաղթանակից հետո։

Կլոպը չի ընդունի, որ հասել է նպատակին մինչեւ վերջին տուրը, բայց ես կարծում եմ, որ չեմպիոնական մրցավազքն ավարտված է։

Ես «Լիվերպուլի» երկրպագու չեմ, բայց հավանում եմ այդ թիմի խաղը։ Նրանք ստեղծում են պահեր, պայքարում են, հաղթում են»,- Անրիի խոսքը մեջբերում է Metro-ն։

«Լիվերպուլը» 18 խաղում վաստակել է 52 միավոր՝ 17 հաղթանակ, 1 ոչ ոքի։ «Լեսթերը» 19 խաղից հետո ունի 39 միավոր։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դեկտեմբերի 27-ին 19-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Վուլվերհեմփթոնի» դեմ եւ հաղթանակի դեպքում՝ 41 միավորով կբարձրանա երկրորդ տեղ։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք