​«ՄԱՊ-ի Ալիկի» գործն արդեն դատարանում է

16:45 | 25.12.2019

​«ՄԱՊ-ի Ալիկի» գործն արդեն դատարանում է

ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Արեւիկ Խաչատրյանը նշել է նաեւ, որ մերժվել է Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:

Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք