Ձեր գործողություններն անօրինական են. Նազիկ Ամիրյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

17:00 | 24.12.2019

Ձեր գործողություններն անօրինական են. Նազիկ Ամիրյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, պաշտպանները, նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը դատարանը անհիմն լինելու հիմքով մերժեց։ Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը նշել էր, որ ինքնաբացարկի հիմք է հանդիսանում այն, որ Նազիկ Ամիրյանի անջատված գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրվել է մարդկային գործոնի առկայությամբ։

Դատարանն էլ այսպես արձագանքեց. «Ցանկացած դատավորի վարույթում գործից մաս անջատելիս արդարադատության շահից ելնելով այդ ծրագիրը համակարգչային ընդհանուր բաշխում չի կատարում։ Երեւան քաղաքի դատավորների մեջ բաշխում է կատարվել եւ պատահաբար մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, այլ դատավոր Մարտիրոսյանի վարույթում քննվող քրեական գործով անջատված մասը կրկին թողնվել է դատավոր Մարտիրոսյանի վարույթում։

Պաշտպանն առարկեց, ասելով, թե դատավորը չլինելով դատարանում որպես դատարան գործողություններ է կատարել։

Նազիկ Ամիրյանն էլ նշեց, որ առայժմ պարզ չէ, թե իր վերաբերյալ քրեական գործը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ. «Դատարանի գործողություններն անօրինական են, ապօրինի են, նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ նկատմամբ։ Մինչեւ դատական պրոցեսի սկսվելը դատական-տեղեկատվական համակարգից հանել ենք ինֆորմացիան, որտեղ իմ քրեական գործի համարը նշված է 0228 դատական համարը, բայց այժմ իմ գործի համարն այլ է»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է։

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք