Հոգեբուժարան տեղավորելու ընթացքում երեխաների կարծիքը հաշվի չի առնվում. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

12:01 | 24.12.2019

Հոգեբուժարան տեղավորելու ընթացքում երեխաների կարծիքը հաշվի չի առնվում. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց այն մասին, որ երեխաներին եւ անգործունակ չափահասներին հոգեբուժարան տեղավորելու եւ պահելու ժամանակ նրանց կարծիքը հաշվի չի առնվում։

Զեկույցն անդրադառնում է հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության եւ մի շարք այլ իրավունքների:

Արտահերթ զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների եւ անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։ Արդյունքում, խախտվում են լսված լինելու եւ իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։

Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:

Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում եւ բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։

Նշենք, որ խնդրի կարգավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան:

Զեկույցն այստեղ:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք