Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով

17:19 | 14.12.2019

Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը շաբաթ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել նրան առաջադրված կոռուպցիայի մեղադրանքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ալ Բաշիրի նկատմամբ առաջին դատավճիռը կայացվել էր Խարտումում դատական հատուկ նիստում, որի հեռարձակումը կատարել է Al Hadath հեռուստաալիքը: Նախկին նախագահի բանտարկության ժամկետը 10 տարուց կրճատվել էր մինչեւ 2 տարվա՝ կապված նրա տարիքի հետ:

Դատավճռի հրապարակման վերջում դատավորն ասել էր, որ կապված Օմար ալ Բաշիրի 70 տարեկանը լրանալու հետ բանտարկության ժամկետը կրճատվել է 10 տարուց մինչեւ 2 տարվա:

Սուդանի տապալված նախագահը 75 տարեկան է: Նախկին նախագահի բոլոր ֆինանսական միջոցները ենթակա են առգրավման:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք