Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

16:53 | 14.12.2019

Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

Դեկտեմբերի 14-ին, ժամը 00:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին, մարվել` 14:46-ին:

Այրվել է մոտ 2500 հակ կուտակած անասնակեր:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք