Ընդդիմադիրը փող է հավաքում Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակի զննման համար

19:00 | 05.12.2019

Ընդդիմադիրը փող է հավաքում Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակի զննման համար

Մինչեւ իշխանության գալը  Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը նույնպես զրոյական ազդեցություն ուներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 5-ին ասաց «Առողջ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ մինչ ՀՅԴ-ի հասցեին հայտարարություն անելը Նիկոլ Փաշինյանը պետք է հիշի, որ «Ելք» դաշինքը 2018-ի գարնան իրադարձություններից առաջ ընդամենը 7 տոկոս ձայն ուներ խորհրդարանում։

Նա ավելացրել է, որ կառավարությունը եւ խորհրդարանը պետք է ցրել, ձեւավորել նոր իշխանություն, ինչպես նաեւ լրացուցիչ պահանջներ մտցնել պաշտոնյաների հանդեպ։ «Պետք է անպայման կրթական ցենզ մտցնել, ինչպես նաեւ պահանջել տեղեկանք հիվանդությունների մասին, այդ թվում հոգեկան՝ խուսափելու համար իշխանությունում այնպիսի մարդկանց հայտնվելուց, ինչպիսին եկել են այսօր»,- ընդգծել է Մարինա Խաչատրյանը։

ՀԿ նախագահն ավելացրել է, որ դրամահավաքը, որ նախաձեռնել են իրենք, ուղղված է նաեւ այն բանին, որ փող հավաքվի եւ տրվի Փաշինյանի հոգեկան վիճակի զննմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նիստում, դեկտեմբերի 4-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նախարարի հրաժարականն անհնար է քաղաքական ուժի քմահաճույքի պատճառով։

Նշենք, որ ՀՅԴ Երիտասարդական կազմակերպությունը երկար ժամանակ ակցիաներ է իրականացնում՝ պահանջելով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Տեսանյութը՝ News.am

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք