Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը

17:13 | 05.12.2019

Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի 5-րդ գումարման խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հրամանագրի համաձայն՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի փետրվարի 9-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր, Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, օրեր առաջ հատուկ նիստի ընթացքում հայտարարել էր ինքնալուծարման մասին: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը նիստի ժամանակ ընթերցել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք