Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանի «ականապատման» մասին

16:55 | 05.12.2019

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանի «ականապատման» մասին

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանի «ականապատման» մասին: Այսօր նման վտանգների մասին տեղեկություններ ստացել են նաև քաղաքի մի շարք բժշկական և կրթական հաստատություններ: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է ուժային կառույցներում աղբյուրը:

«Անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանում պայթյունի վտանգի մասին: Պայթյունի սպառնալիքի մասին տեղեկություններ են փոխանցվել նաև մի քանի հիվանդանոցների և դպրոցների»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմինների և Պետերբուրգի մետրոպոլիտենի կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի տրվել:

Անցյալ շաբաթվանից Պետերբուրգում անընդհատ «ականապատում» են դատարաններն ու դպրոցները, սակայն դեռևս ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք