Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով

15:56 | 05.12.2019

Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով

Դեկտեմբերի 5-ին Էյֆելյան աշտարակը այցելությունների համար փակվել է՝ կապված ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման Ֆրանսիայի պրոֆմիությունների գործադուլի հետ, հինգշաբթի այս մասին հաղորդվել է Փարիզի տեսարժան վայրի Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ազգային գործադուլի պատճառով հինգշաբթի աշտարակը այցելությունների համար փակվել է»,- նշված է գրառման մեջ:

Զանգվածային գործադուլը կազմակերպվել է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմի վերացման վերաբերյալ կառավարության ծրագրերի պատճառով, որոնց շնորհիվ առանձին ոլորտների աշխատակիցներ, այդ թվում՝ երկաթուղայինները, էներգետիկները, իրավաբանները եւ Փարիզի օպերայի աշխատակիցները կարող են թոշակավորվել ավելի վաղ եւ ավելի շատ ստանալ: Նախատեսված է նաեւ քաղաքացիների բոլոր կարգերի համար թոշակային վճարումների ժամանակահատվածը երկարացնել: Կառավարությունը նման միջոցառումների է դիմել խուսափելու համար կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց պակասուրդից:

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք