ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով

15:45 | 05.12.2019

ՀՔԾ-ն պարզաբանում է՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Այս մասին azatutyun.am հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։

Չնայած արդեն տևական ժամանակ է հայտնի էր, որ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով, սակայն ՀՔԾ-ն չէր պարզաբանում, թե մասնավորապես ինչ հոդվածներով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի որոշումը Կոստանյանի պաշտպաններն անհիմն են համարում և պատրաստվում են բողոքարկել այն:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք