«Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում «Ռոմայում»

16:55 | 04.12.2019

«Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում «Ռոմայում»

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպան Լաուտարո Պատան միացել է «Ռոմային» եւ անցնում է փորձաշրջան, հաղորդում է Calciomercato.it-ը։

Իտալական ակումբը տաղանդավոր արգենտինացի խաղարկողին հրավիրել է հնգօրյա հավաքի՝ խաղային որակներն ու հնարավորություները ստուգելու եւ հետագայում պայմանագիր առաջարկելու նպատակով։

Նա կմարզվի «Ռոմայի» գլխավոր թիմի մարզչական շտաբի եւ մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակիի հսկողությամբ։ Լաուտարո Պատան արդեն ստացել է Իտալիայի քաղաքացիություն։

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք