Թերևս տրաքած կարելի ա համարել նաև 5 մլն բնակչություն ունենալու փուչիկը. Սուրեն Սահակյան

16:08 | 22.11.2019

Թերևս տրաքած կարելի ա համարել նաև 5 մլն բնակչություն ունենալու փուչիկը. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետն Արցախում իր ելույթի ժամանակ մի քանի նշաձողեր հայտնեց, որին պետք ա հասնել 30 տարում։ Դրանք շատ հիմնավոր ու երբեմն էլ անհիմն քննադատության առիթ հանդիսացան։ Բայց կա իրականություն, որին անխուսափելիորեն հանդիպելիս էդ պոպուլիստական փուչիկները հերթով տրաքելու են։ Դրանցից մեկը՝ անշառը, հայկական ֆուտբոլի անմխիթար վիճակն ա, որն արտացոլվեց վերջին խաղերում։ Դրան նախորդում էր էն, որ ՀԴՄ կտրոն խփելով կամ եկամտահարկը համահարթեցնելով տնտեսությունը ստվերից դուրս կգա։

Սրա հետ կապված՝ ՊԵԿ-ը էսօր ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար կապարակնքում ա ՓՄՁ-երը էն դեպքում, երբ խոշոր սուպերմարկետներից մենակ «Քարֆուրի» ՀԴՄ կտրոններն են վավեր ու հնարավոր ստուգել։ Երբ ասում էինք, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելը նախորդ որևէ փուլում եղած կոռուպցիայի հետևանք ա, ոչ թե տնտեսության ստվերայնության հիմնական պատճառ կամ քաղաքացիների՝ իրավական պետությունում ապրելու ցանկության բացակայություն, բերում էին ավել տպված ՀԴՄ կտրոնների վիճակագրությունն ու վերանորոգված ճանապարհների երկարությունը։ Բա էդ դեպքում ո՞նց բացատրել վարչապետի անկեղծ զարմանքը, երբ անկախության տոնի օրը Գյումրում տպված ՀԴՄ կտրոնների թիվը չէր գերազանցել նախորդ օրերի ու շաբաթների օրական ցուցանիշին։ Քանի դեռ մաքսային ու հարկային մարմիններում կոռուպցիան ոչ միայն կա, այլ նաև զարգանում ա, ՀԴՄ տրամադրել-չտրամադրելու ոչ մի վարչարարություն տնտեսության ստվերը չի վերացնելու։ Ի դեպ, սրա մասին են վկայում նաև եկող տարվա բյուջեի ցուցանիշները․ պետությունը տնտեսության ստվերի կրճատում չի նախատեսում հաջորդ տարի։ Էդ մի փուչիկն էլ կտրաքի։ Թերևս տրաքած կարելի ա համարել նաև 5 մլն բնակչություն ունենալու փուչիկը, քանի որ սենց գնալու դեպքում արտագաղթը ոչ միայն չի վերածվելու ներգաղթի, այլ կահագնանա։ Նույն ճակատագրին կարժանանան նաև ՀՆԱ 15-ապատկելու և նման այլ թեզերը, քանի որ դրանք առանց ավելորդ ջանքերի էլ մեխանիկական աճի ու գնաճի պայմաններում մարդու բարեկեցության էական աճի չեն հանգեցնելու։

Խոսում ես, մատնացույց ես անում, ասում են տառապում եք միշտ ճիշտ դուրս գալու մոլուցքով, չես խոսում, ասում են ընդդիմություն չկա ու նման այլ խոսակցություններ։ Ասածս ինչ ա… թարգեք էդ ազգ-ընտանիք-ժողովուրդ փուչիկ «հայեցակարգը», առավել ևս, եթե դա, ըստ տարբեր խոսակցությունների, գրվում ա ոչ թե կատարման համար պարտադիր լինելու նկատառումով, այլ որպես անհասանելի նպատակներ, որոնց պետք ա ձգտել՝ կամ կհասնես, կամ է՝լ չէ։ Պետք ա ոլորտային հստակ, հասկանալի հայեցակարգեր մշակվեն։ Սա պետք ա արվի ներառողական, համերաշխության մթնոլորտում։ Զարմանալի ա, որ Էս ա երկրորդ տարին կավարտվի, բայց կառավարող ուժի խնդիրները չեն փոխվում՝ անհասկանալի կադրային քաղաքականություն, հայեցակարգերի բացակայություն, վիճակագրական ձեռնածություններ իրական գործի փոխարեն (ինչը մեծապես նաև կապված ա հայեցակարգերի բացակայության հետ), դատական համակարգի փոփոխության, սահմանադրորեն այլ հանրային հարաբերությունների հռչակման կարևորության գիտակցման բացակայությունը, բազմիցս բարձրաձայնված այլ խնդիրներ։

Ի դեպ, սրանում ամենահետաքրքրվածը, ինչքան էլ տարօրինակ լինի, պետք ա նախկին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչները լինեն, քանի որ ցանկացած ձախողում ու վարկանիշի անկում զուգորդվելու ա նրանց շարքերում ձերբակալությունների ու աղմկոտ քրեական գործերի»։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք