«Ցանկանում են վարչապետին պաշտոնանկ անել». Նեթանյահուն իր նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքները «հեղաշրջման փորձ» է անվանել

15:43 | 22.11.2019

«Ցանկանում են վարչապետին պաշտոնանկ անել». Նեթանյահուն իր նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքները «հեղաշրջման փորձ» է անվանել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազության որոշումը՝ մեղադրել իրեն կոռուպցիայի համար, «պետական հեղաշրջման» փորձ է: Այս մասին տեղեկացնում է Jerusalem Post-ը:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ դատախազության կողմից իրեն մեղադրանք ներկայացնելու որոշումը «պետական հեղաշրջման փորձ է», և պահանջել է քննություն սկսել քննիչների նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտի ելույթից մեկ ժամ անց, վարչապետն իր նստավայրից դիմել է երկրին՝ հայտարարելով, որ չնայած ինքը շատ է հարգում երկրի դատական համակարգը, սակայն պետք է նշել, որ «ոստիկանության քննիչների և դատախազության հետ ինչ-որ բան այն չէ»:

Նեթանյահուն հայտարարել է, որ դատական գործընթացն իր դեմ է ուղղվել «վարչապետին պաշտոնանկ անելու» համար, և նշել է, որ մեղադրանքն առաջ է քաշվել «շատ զգայուն պահի, որին ժողովուրդն առաջին անգամ է առերեսվում»՝ հենց այն օրը, երբ կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը փոխանցվել է Կնեսետին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ մտադիր է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հետ կապված 3 քրեական գործ հարուցել:

Գլխավոր դատախազը խոստացել է մեղադրել Նեթանյահուին մեքենայությունների, կաշառակերության և վստահության չարաշահման համար: Սա առաջին դեպքը կլինի Իսրայելի պատմության մեջ, երբ կառավարության  գործող ղեկավարը քրեական հետապնդման կենթարկվի:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք