Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

19:00 | 16.11.2019

Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

Կիեւում երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին, հայտնում է 112.ua-ն։

Հարազատների խոսքերով, անհայտ անձինք նրան նստեցրել են սեւ ավտոբուսի մեջ՝ երեխայի աչքի առջեւ, որի հետ նա զբոսնելիս է եղել։

Նշվում է, որ ընտանիքն արդեն դիմել է իրավապաշտպան մարմիններին։

Ալեքսանդր Գրիցենկոն 2014թ․ օգոստոսի 1-ին «Ուկրեկսիմբանկի» կառավարման նախագահ է նշանակվել ֆինանսական հաստատության դիտորդական խորհրդի կողմից։ Աշխատակազմին նրան ներկայացրել է անձամբ ՈՒԱԲ այն ժամանակվա ղեկավար Վալերիա Գոնտարեւան։ Գրիցենկոն այդ պաշտոնում փոխարինել է Վիտալի Բելոուսին, որը «Ուկրեկսիմբանկը» ղեկավարում էր 2013թ․ սկզբից։ Բոլոր իրավասությունները նա ստացել է 2014թ․ օգոստոսի 15-ին՝ անժամկետ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք