Դաժան ծեծկռտուք անչափահաս քոլեջականների մասնակցությամբ. Գործի են դրվել մահակներ ու քարեր

17:23 | 15.11.2019

Դաժան ծեծկռտուք անչափահաս քոլեջականների մասնակցությամբ. Գործի են դրվել մահակներ ու քարեր

Նոյեմբերի 14-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:

Բաժնի քրեական հետախույզների եւ անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ մասամբ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողներ, եւ մի քանի անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մահակներով ու քարերով հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ եւ վնասել կայանված «Տոյոտա Քեմրի» մեքենան:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով վեց պատանի բերման է ենթարկվել բաժին եւ տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք