«Բայդենին հաղթելու համար ինձ Ուկրաինան հարկավոր չէ». Թրամփ

16:06 | 15.11.2019

«Բայդենին հաղթելու համար ինձ Ուկրաինան հարկավոր չէ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Ջո Բայդենին հաղթելու համար Ուկրաինայի կարիքը չունի: Այս մասին Թրամփը հայտնել է Լուիզիանա նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Fox Phoenix-ը:

«Քնկոտ Բայդենին հաղթելու համար դիմեմ Ուկրաինայի օգնությա՞նը: Կարիք չկա»,- հայտնել է նա:

Սպիտակ տան առաջնորդը նաև հավելել է, որ նախորդ ընտրություններում իրեն հաջողվել է առանց որևէ մեկի օգնության հաղթել «Բուշերի դինաստիային, այնուհետև՝ Քլինթոնների դինաստիային և Օբամային»:

Թրամփը Բայդենին հաճախ է անվանում «քնկոտ»՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ արագ արձագանքել և պատասխանել հարցերին:

Հիշեցնենք, որ Թրամփի`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում՝ այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Ավելի վաղ հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, այնուհետև` նշված բողոքը: Հաստատվել է, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք