«Ժամանակ». Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար

10:18 | 15.11.2019

«Ժամանակ». Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատական վեճերի պատճառով սառեցված է 150 մլրդ դրամ գումար, և դրա պատճառը դատական համակարգի անկատարությունն է:

Դատական դեպարտամենտի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին դատարաններում վիճարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրած 800 շինթույլտվության ակտ:

Այսինքն՝ այդքան թվով շինարարություն, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի և խոշոր առևտրի ու սպասարկման շինությունների շինարարություն սառեցված է: Դատական նիստերը տարիներով հետաձգվում են, ներդրողները հսկայական կորուստներ են կրում, և դրա համար, ըստ էության, որևէ մեկը պատասխան չի տալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք