Տուժողի կասկածները չհիմնավորվեցին. Գողը իր նախկին աշխատակիցը չէր

18:40 | 14.11.2019

Տուժողի կասկածները չհիմնավորվեցին. Գողը իր նախկին աշխատակիցը չէր

Նոյեմբերի 6-ին, ժամը 13.40-ին, Նորամարգ գյուղի 70-ամյա բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր անասնաֆերմայի նախկին աշխատակիցը՝ Մասիսի 59-ամյա բնակիչը, օգտվելով Մասիսի Երեւանյան փողոցի թիվ 101 հասցեի շինության պատի քանդված լինելու հանգամանքից՝ գողացել է երկաթյա խողովակներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այլ արդյունք տվին. բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 13-ին բաժին ներկայացավ Երեւանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու տվեց խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք