Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը. ԱԺ նախագահը՝ սպառնալիքների մասին
17:50 | 14.11.2019

Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նկատմամբ սպառնալիքների հետեւում: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են եւ այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց այդ մասին մեկ անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե անհրաժեշտ համարեց, վստահ եմ, որ դրա կարիքը կար: Իրավապահներին դիմել են օրեր առաջ:
Ես կրկնում եմ վարչապետին, որ որեւէ մեկը չի կարող երեւակայել, որ կարող են այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ եւ փորձել այդ ճանապարհով կարգել այն կարգավորումները, որը մեր քաղաքական ուժը մտադիր է անել օրինաստեղծ հարթությունում: Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը»,-ասաց Միրզոյանը:
Նշենք, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է: