Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել. Արարատ Միրզոյան

17:15 | 14.11.2019

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել. Արարատ Միրզոյան

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել, ոչ էլ թեիվ երկու, ոչ էլ թիվ հինգ: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արսեն Բաբայանի այն պնդմանը, որ իր կալանավորումը բացառապես Հրայր Թովմասյանի  վրա ճնշում գործադրելով է պայմանավորված եւ թիվ մեկ խնդիրը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելն է:

«Մենք մեր առջեւ դրված մի քանի տասնյակ խնդիրներ լուծել եւ լուծում ենք: Ես չգիտեմ՝ ով ինչ է իրեն ներշնչել, բայց ես շարունակում եմ պնդել, որ իր այնտեղ գտնվելը եւ ընդհանրապես ՍԴ-ում մթնոլորտը շարունակում եմ գնահատել ճգնաժամ բառով»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք