Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել

16:54 | 14.11.2019

Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել

Սիրիային սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադում երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում: Այս մասին տեղեկացնում է cnnturk.com կայքը:

Նահանգապետ Աբդուլլահ Էրինը տեղեկացրել է, որ միջադեպի հետևանքով կա 17 վիրավոր, որոնցից 16-ը զինվորականներ են, մեկը՝ քաղաքացիական անձ:

Տեղի է ունեցել երկու պայթյուն՝ Երևանի ժամանակով ժամը 23:30-ին և 23:45-ին:

Նահանգապետը նշել է, որ վիրավորները շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Էրինը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով և որևէ կապ չունի ահաբեկչության հետ:  

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք