Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

12:33 | 14.11.2019

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

«Երեկ երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել է»,- նշել է իրավապահ համակարգում աղբյուրը:

Լուրը հաստատել է նաև ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան՝ նշելով, որ տեղի ունեցածի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք օգտագործելու հոդվածներով:

1979 թվականին ծնված Աշոտ Բոլյանը Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն էր և միջազգային մրցաշարերի 17-ակի հաղթող: Գլխավորում էր Հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան: Բացի այդ, նա Մոսկվայում գրանցված «Կարատ» ընկերության գլխավոր տնօրենն էր: Ընկերությունը նույնպես կապված էր սպորտային ոլորտի հետ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք