Խոտածածկ տարածքներ են այրվել

10:38 | 14.07.2015

Խոտածածկ տարածքներ են այրվել

Հուլիսի 13-14-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքում գտնվող «Վիտամինների գործարանի» մոտակայքում այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք, Նորքի գերեզմանատան մոտակայքում` 1000 քմ, Չարբախից-Մասիս տանող ճանապարհին այրվել է 1 հա հնձած ցորենի արտ, Նուբարաշենի գերեզմանատանը` 3000 քմ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Հռիփսիմե վանքի մոտակայքում` 1000 քմ, Արշալույս գյուղի գերեզմանատան մոտակայքում` 14000 քմ, Մեծամոր - Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` 2 հա, Արագածոտնի մարզի Օշական գյուղի գերեզմանատանը` 4000քմ, Վերին Սասնաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում` 2 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում` 3 հա հնձած ցորենի արտ, 1,5հա խոտածածկ տարածք և 2000 քմ եղեգնուտ, Այգեզարգ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք, Մասիս գյուղում` 3 հա հնձած ցորենի արտ, Այնթափ գյուղում` 1,5 հա, Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում` 5 հա խոտածածկ տարածք, Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկի փողոցի մոտակայքում` 1500 քմ, «Սարալանջի» գերեզմանատան տարածքում` 3000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք:

Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք