Հնդկաստանն ու Պակիստանը հնդկական ուխտավորների համար բացել են Կարտարպուրյան միջանցքը

18:54 | 09.11.2019

Հնդկաստանն ու Պակիստանը հնդկական ուխտավորների համար բացել են Կարտարպուրյան միջանցքը

Հնդկաստանի եւ Պակիստանի իշխանությունները բացել են պատմական Կարտարպուրյան միջանցքը, որը Հնդկաստանից հավատացյալներին թույլ կտա առանց վիզայի ուխտագնացություն կատարել Պակիստանի սրբավայրեր, հայտնում է BBC-ն։

Կարտարպուրյան միջանցքի երկարությունը կազմում է 4 կմ։ Միջանցքը ձգվում է մինչեւ Գուրդվար՝ սիկխական «Գուրուի դարպասներ» կրոնական վանքային համալիր։

Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում վերջին լարվածությունը հնդկաստանցի սիկխերին զրկել էր սրբավայրեր այցելելու հնարավորությունից։

Այնուամենայնիվ, երկու երկրների իշխանությունները մեկ ամիս առաջ պայմանավորվել էին թույլ տալ սիկխերին կատարել երկար սպասված ուխտագնացությունը։

Կարտարպուրյան միջանցքից օգտվող ուխտագնացների առաջին խմբի մեջ են Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոխան Սինգխը, հնդկական Պենջաբ նահանգի գլխավոր նախարար Ամարինդեր Սինգխը եւ 150 խորհրդարանականներ։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները՝ Նարենդրա Մոդին եւ Իմրան Խանը, միջանցքի երկու ծայրերում կանգնած, հայտարարել են դրա պաշտոնական բացման մասին։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք