Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 500 մարդ

16:44 | 09.11.2019

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 500 մարդ

Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ավելի քան 500 մարդ տուժել է, առնվազն 5-ը՝ զոհվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Արեւելյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Բաղեր Արթաբարը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել են 30 բնակելի շենքեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին տեղական ժամանակով 17:51-ին Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ցանցով երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 37,960 եւ արեւելյան երկայնության 48,460 աշխարհագրական կոորդինատներով (Իրանը Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արեւելքում է), օջախի 10 կմ խորությամբ, 5,1 մագնիտուդով: Այս մասին հայտնել են Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ստորգետնյա ցնցումների ուժը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Ագարակ, Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք