«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

16:32 | 09.11.2019

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 13-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ուժերը չափեց «Ալաշկերտի» հետ:

Խաղի հաշիվը չորրորդ րոպեին 11 մետրանոց հարվածից բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն խփեց իր թիմի պատասխան գոլը:

«Ալաշկերտն» այժմ 23 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում: «Արարատ-Արմենիան» ևս ունի 23 միավոր և զբաղեցնում է չորրորդ տեղը:

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

Տիագո Գալվաո, 45+1 - Արտակ Ալեքսանյան, 4 (11մ.)

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք