«Ժամանակ». Իմա՞ստը. Կառավարությունը որոշել է մի տոն էլ ավելացնել եղած ցանկին

10:16 | 09.11.2019

«Ժամանակ». Իմա՞ստը. Կառավարությունը որոշել է մի տոն էլ ավելացնել եղած ցանկին

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է նոյեմբերի 28-ը հատուկ քննչական ծառայողի օր նշելու որոշման նախագիծ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նոյեմբերի 28-ը ՀՔԾ-ի հիմնադրման օրն է, եւ Հայաստանում արդեն նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին:

Թե ինչ է տալիս նման օրը այդ ոլորտի աշխատողներին՝ դժվար է հասկանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք