Անցած տարի միլիարդատերերն ավելի «աղքատ» են դարձել

15:50 | 08.11.2019

Անցած տարի միլիարդատերերն ավելի «աղքատ» են դարձել

Անցած տարի աշխարհի ամենահարուստ մարդիկ փոքր-ինչ անապահով են դարձել, քանի որ աշխարհաքաղաքական ցնցումները եւ անկայուն շուկաներն առաջին անգամ մեկ տասնամյակում անդրադարձել են միլիարդատերերի ունեցվածքի վրա, տեղեկացնում է Reuters-ը։

Համաձայն UBS/PwC-ի հաշվետվության, միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կրճատվել է 388 մլրդ դոլարով գլոբալ մասշտաբով եւ հասել 8,539 տրլն դոլարի, հատկապես կտրուկ նվազել են ցուցանիշները Չինաստանում՝ միլիարդատերերի մեծությամբ երկրորդ երկրում, Միացյալ Նահանգներից հետո, եւ ընդհանրապես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Մասնավոր բանկերը, այդ թվում աշխարհում ամենախոշոր UBS ֆինանսական հոլդինգը, զգացել են առեւտրային լարվածության ազդեցությունն ԱՄՆ-ում եւ Չինաստանում եւ գլոբալ քաղաքական անորոշությունը, քանի որ հաճախորդներն անցած տարի շեղվել են առեւտրից եւ պարտքեր վերցրել հօգուտ ավելի մեծ քանակությամբ փող կուտակելու։

«Միլիարդատերերի բարեկեցության մակարդակը 2018-ին կրճատվել է  առաջին անգամ 2008 թվականից հետո, աշխարհաքաղաքականության պատճառով»,- նշվում է հաշվետվությունում։

Չինաստանում ամենահարուստ մարդկանց զուտ շահույթը նվազել է 12,8 տոկոսով դոլարային համարժեքով, հետընթաց ապրող ֆոնդային շուկաների եւ տեղի ավելի թույլ արժույթի ֆոնին, ինչպես նաեւ կապված այն բանի հետ, որ տնտեսական աճը 2018-ին դանդաղել էր մինչեւ ամենացածր մակարդակի երեք տասնամյակի ընթացքում։

Այնուամենայնիվ,   Չինաստանը շարունակում է «արտադրել» նոր միլիարդատեր յուրաքանչյուր 2-2,5 օրը մեկ։

Ամբողջ աշխարհում  միլիարդատերերի թիվը կրճատվել է՝ բացի Ամերիկայից, որտեղ գործարարները տեխնոլոգիաների ոլորտում շարունակել են պահել Միացյալ Նահանգների ամենահարուսը մարդկանց շարքերը։

«Այս հաշվետվությունը ցույց է տալիս ԱՄՆ տնտեսության կայունությունը»,- որտեղ 2018-ի վերջին հաշվվում էր 749 միլիարդատեր,- ասել է ԱՄՆ-ում UBS-ի մասնավոր կապիտալի եւ գերբարձր կապիտալի վարչության բաժնի ղեկավար Ջոն Մեթյուզը։

Աշխարհի ամենահարուստ ընտանիքները նախկինի պես անհանգիստ են գլոբալ խնդիրներով՝ կապված առեւտրային լարվածության եւ Brexit-ի, պոպուլիզմի եւ կլիմայի փոփոխության հետ, ու շարունակում են իրենց փողերի մեծ մասը կանխիկ պահել։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք