Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն. փաստաբան

14:00 | 08.11.2019

Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն։ Այս մասին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը, որոշում կայացնելով կալանքը հանելու մասին, միաժամանակ չեղարկել էր տեսակցությունների սահմանափակման որոշումը։ Հետագայում ընդունվեց Քոչարյանին կալանավորելու որոշում, բայց տեսակցությունների սահմանափակման որոշում չկայացվեց։ «Բայց ՔԿՀ-ում տեխնիկապես սահմանափակման որոշում է հայտնվել։ Մենք դիմել ենք օմբուդսմենին եւ դատարան՝ խնդրելով հաստատել սահմանափակումների բացակայությունը։ Խնդրել ենք հաստատել, որ նման սահմանափակումներ չկան, որպեսզի հանձնվեն ՔԿՀ»,- նշել է Օրբելյանը՝ ընդգծելով սահմանափակումների անիրավաչափությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին արգելված են տեսակցությունները որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք